Ռուսական առնվազն յոթ նավթավերամշակման գործարաններ կրճատել են գործունեության ծավալները՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ ԱԹՍ-ների հարձակումների պատճառով գործարանները ստիպված են կրճատել 4,6 մլն տոննա նավթի վերամշակումը կամ ընդհանուրի 7%-ը։
Նման որոշում կայացրած գործարաններից մեկը Կույբիշեւի նավթավերամշակման գործարան ԲԲԸ-ն էր, որը գտնվում է Սամարայի մարզի Նովոկույբիշեւսկում: Մարտի 23-ի գիշերը այս գործարանի ուղղությամբ իրականացվել էր ԱԹՍ-ների հարձակում։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հարձակումից հետո գործարանը դադարեցրել էր CDU-5 նավթավերամշակման բլոկի աշխատանքը, ինչի պատճառով գործարանի աշխատանքի ծավալները կրկնակի կրճատվել էր։