Ռուսաստանը եւ Հայաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական» երկիրն է, թեեւ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։
Կրկին անգամ հիշեցնելով, որ ՌԴ-ում ավելի շատ հայեր են բնակվում քան Հայաստանում Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը նշել է․ «Այդ հայերի տնտեսական ակտիվությունը դեռեւս ապահովում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս՝ տարեկան մինչեւ մի քանի միլիարդ դոլար։
Պեսկովը նաեւ հույս է հայտնել, որ «Երեւանում կտիրի քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, եւ մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»։