Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի Հանրապետության Սենատի եւ Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը ընդգծել են, որ հայ-արգենտինական հարաբերությունները մշտապես զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում: Նախարար Միրզոյանը հավելել է, որ Հայաստանն Արգենտինան դիտում է որպես Հարավային Ամերիկայում վստահելի գործընկեր եւ հետաքրքրված է Արգենտինայի հետ բազմաոլորտ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ խորացմամբ` քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով:
Արտգործնախարարը նեւ նշել է, որ Հայաստանը արժեւովում է ոչ միայն Արգենտինայի հետ երկկողմ քաղաքական երկխոսությունը, այլեւ երկրի կառուցողական դիրքորոշումը Հայաստանին վերաբերող առանցքային հարցերի շուրջ։ Այս առնչությամբ Միրզոյանը ընդգծել է, որ միջազգային դերակատարների աջակցությունը միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին կարեւոր է Հարավային Կովկասում առավելապաշտական նկրտումների զսպման եւ կայունության ապահովման համար: