«Crocus City Hall»-ում ահաբեկչությունը նախապատրաստել են իսլամիստ արմատականները, իսկ նրանց օգնել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։
ԱԴԾ տնօրենը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչության «պատվիրատուն» դեռ չի բացահայտվել։
«Մենք տեղեկություն ենք ստացել Մոսկվայի մարզում իրականացված ահաբեկչությանը Կիեւի մասնակցության մասին։ Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի անվտանգության խորհուրդը պետք է ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ահաբեկչության նախապատրաստման մասին Վաշինգտոնի հաղորդած տեղեկատվությունը ընդհանուր բնույթ է կրում, որին արձագանքել են ռուսական հատուկ ծառայությունները»,-հայտարարել է Բորտնիկովը։