ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն կկիսեն Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ՝ կապված 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովի հետ։
«Հայաստանում ռեւանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի եւ Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ հասարակական դիրքորոշումը կարող է վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հաջորդ հնարավոր սադրանքների հարցում։ Այս դեպքում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կիսելու են Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը»,-ասվում է խոսնակի հաղորդագրության տեքստում։
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարության նաեւ կողմերին կոչ է անում «զերծ մնալ քայլեր այնպիսի ձեռնարկելուց, որը կարող է բացասական ազդեցություն կարող է ունենալ խաղաղության ջանքերի վրա եւ տարածաշրջանում էսկալացիայի ու լարվածության նոր ալիքներ հրահրել»։