Ադրբեջանում մտահոգություններ է առաջացրել «Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմականացմանն ուղղված արշավը» եւ ավելի մեծ ռազմական մատակարարումների (ներառյալ մահաբեր եւ հարձակողական զենքերի) նոր խոստումները։
Այս մասին ասված է ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստից պարզ է դառնում, որ Բաքուն նաեւ մտահոգված է Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու մասին Հունաստանից վերջերս հնչեցրած հայտարարություններով։