Արեւմուտքի ներկայացուցիչները hասկացել են, որ իրենք կարող են հետ մնալ աշխարհից, եթե չփոխեն իրենց վերաբերմունքը «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ուստի նախօրեին նրանք զանգվածաբար այցելել են ՌԴ ԱԳՆ, հավելել է նա։
«Նրանք նախօրեին ժամանեցին, մեր նախարարություն այդ թվում՝ արեւմտյան ներկայացուցիչները, եւ հասկացան, որ չնայած իրենց հռչակում են գերիշխող, մետրոպոլիա, աշխարհն արդեն առաջ է գնացել։ Եվ նրանք կարող են հետ մնալ, եթե չփոխեն իրենց վերաբերմունքը այս հրեշավոր ողբերգության նկատմամբ»,-ասել է Զախարովան։