Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյոն Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության հետ այցելել է ԵՄ առաքելության Մարտունու գրասենյակ։ Այս մասին ասվում է առաքելությունն X-ի գրառման մեջ։
«Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյոին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին։ Մենք կիսվեցինք այդ տարածքում մեր գործունեության եւ Սոթքի ոսկու հանքավայրի անվտանգության հետ կապված զարգացումներով»,-ասվում է գրառման մեջ։
We were glad to host the Ambassador of France to Armenia Olivier Decottignies @O_Decottignies 🇫🇷 and the Members of @AssembleeNat in Martuni. We shared insights on our activities in the area and the security developments in the Sotk gold mine. pic.twitter.com/BSfWvmZD7d
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 27, 2024