«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս բերելու հարցը լուծված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Երեւանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում։
Նա նաեւ նշել է, որ ներկա պահին Մոսկվայի հետ չի քննարկվում հայ-թուրքական սահմանից ռուսական սահմանապահ զորքերի դուրս բերման հարցը։