Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկարաժամկետ զինվորական ծառայության համար Զինված ուժերի ստորաբաժանումների համալրման գործընթացի մեկնարկի մասին։
Այս մասին ասված է պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանական բանակը հայտարարում է քաղաքացիների ընդունելության մեկնարկի մասին, ովքեր ցանկանում են կամավոր ակտիվ երկարաժամկետ ծառայություն անցնել։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած, մինչեւ 30 տարեկան զինծառայության համար պիտանի անձինք մարտի 27-ից ապրիլի 26-ը կարող են դիմել ընդունող հանձնաժողով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանում գերզորակոչիկների հավաքագրումն իրականացվում է յուրաքանչյուր տարի։ Երկրի պաշտպանության նախարարությունը հավաքագրում է այն անձանց, ովքեր անցնում են պարտադիր բժշկական հանձնաժողովի ստուգումները։ Ծառայության համար պիտանի համարվող թեկնածուներին թույլատրվում է մասնակցել ընդունելության քննություններին։ Քննությունը հաջողությամբ հանձնողներին թույլատրվում է մասնակցել «Երկարաժամկետ զինծառայողների պատրաստման դասընթացներին», որոնց ավարտից հետո նրանց հետ կնքվում են պայմանագրեր։