Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան մարտի 27-ին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ չի բացառել ապագայում Թուրքիայի միջնորդությունը ուկրաինական հակամարտության կարգավորման համար։
Կուլեբան ընդգծել է, որ չնայած Թուրքիան «խոշոր խաղացող է», իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «համաշխարհային համբավ ունի», այնուամենայնիվ Անկարային դեռեւս հաջողվել է միայն բանակցություններ կազմակերպել Ստամբուլում, որոնք ընթացել են 2022 թվականի մարտի վերջին։
«Մենք այժմ պատրաստվում ենք Ուկրաինայի նախաձեռնած «Խաղաղության բանաձեւի» գագաթնաժողովին, որտեղ կքննարկվեն բոլորի համար կարեւոր հարցեր, ինչպիսիք են միջուկային անվտանգությունը եւ ռազմագերիների ճակատագիրը, եւ ակնկալում ենք Թուրքիայի եւ Չինաստանի մասնակցությունը այս գագաթնաժողովին»,-ավելացրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։