ՌԴ ԱԳ նախարարությունը Բաքվին եւ Երեւանին կոչ է անում վերսկսել փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Այս մասին մարտի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքերով 2023 թվականի հունիսի 2-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետներից կազմված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը մոտ են եղել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համապարփակ ու փոխշահավետ լուծմանը։
«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք՝ վերականգնելու համագործակցությունը եռակողմ ձեւաչափով, ներառյալ Եռակողմ աշխատանքային խումբը»,-ասվում է Զախարովայի հայտարարության մեջ։