Ֆրանսիան Հայաստանին հրահրում է հերթական պատերազմին եւ փորձում իրականացնել Հարավային Կովկասը մարտադաշտի վերածելու իր ծրագիրը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւը։
Նրա խոսքերով Ֆրանսիան այսքանով չի սահմանափակվում եւ իր նպատակին հասնելու համար իր հետախուզական ծառայության ներկայացուցիչների միջոցով տարբեր անձանց ներգրավում է գաղտնի համագործակցության մեջ, ստեղծում է լրտեսական ցանց եւ գործում ի վնաս Ադրբեջանի ազգային անվտանգության։
«Պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է այս գործունեությունը եւ անհապաղ եւ օպերատիվ կերպով ձեռնարկել է անհրաժեշտ եւ համարժեք քայլեր։ Հետագայում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մեր պետության անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու եւ ճնշելու համար՝ միեւնույն ժամանակ օպերատիվ իրավիճակը պահելով հսկողության տակ»,-հայտարարել է Նագիեւը։