Հայաստանը Գազայի բնակչությանը շուջ 29,94 տոննա հումանիտար օգնություն կուղարկի։ Համապատասխան որոշումը ընդունվել է մարտի 28-ի ՀՀ կառավարության նիստի ընթացքում։
Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքերով օգնությունը հիմնականում ներառում է մթերք եւ դեղամիջոցներ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Ներքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 19 մլն դրամ։
Սարգսյանը նաեւ նշել է, որ մինչեւ Եգիպտոս հումանիտար օգնության տեղափոխումը կապահովի Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Կահիրե կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եգիպտոսի նախագահ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Երեւանը եգիպտական կողմի աջակցության ու խորհրդատվության կարիքն ունի՝ Գազա հումանիտար օգնություն մատակարարելու հետ կապված։