Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւան հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչների հետ։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։
Նշվում է Ալիեւան այցելել է Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարության կողմից ստեղծված բնակչության խոցելի խմբերի ապաստարան։
«Սաբինա Ալիեւան հետաքրքրվել է հիմնարկում եւ դրանից դուրս բնակվող եւ ծառայություններից օգտվող հայազգի բնակիչների իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակով եւ մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Օմբուդսմենի լիազորությունների մասին»,-ասվում է լրատվականների կողմից մեջբերվող հաղորդագրության մեջ։