Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը։ Այս մասին ասվում է ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար է հատկացվել վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով Գազայից տեղահանված եւ Ռաֆահի անցակետում հաստատված մարդկաց մարդասիրաան օգնություն ցուցաբերելու նպատակով: Ծանր սոցիալական պայմաններում գտնվող շուրջ 1,5 մլն անձի ՀՀ կառավարությունը կտրամադրի մթերք՝ պահածոներ, չոր սնունդ, դեղորայք՝ բժշկական լուծույթներ, հակաբիոտիկներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Դրանում նաեւ նշվում է, որ մարդասիրական օգնությունը կազմում է 29. 94 տոննա: