ԱՄՆ-ն այժմ հասկանում է, որ Իսրայելի պատասխանը՝ ուղղված 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի իրագործած ահաբեկչությանը, անհամաչափ է: Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ-ն այժմ հասկանում է, որ Իսրայելի պատասխանը նախորդ տարվա հոկտեմբերի 7-ի ահաբեկչությանը, որն իրականացրեց ՀԱՄԱՍ-ը, եւ մենք կտրականապես դատապարտեցինք այն, բոլորովին անհամաչափ էր։ Սա, մեղմ ասած, հանդիսանում է միջազգային իրավունքով արգելված Պաղեստինի ժողովրդի հավաքական պատիժ, քաղաքացիական օբյեկտների բացարձակ դիտավորյալ ռմբակոծում եւ մահաբեր զենքի անխտիր օգտագործում»,-ասել է Լավրովը։