Կիեւի նախաձեռնությամբ Բրյուսելում դեսպանների մակարդակով կայացել է Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի արտահերթ նիստը։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելությունը։
Հրապարակված հաղորդագրության համաձայն նիստը գումարվել է Ուկրաինայում կարեւոր ենթակառուցվածքային օբյեկտների վրա ռուսական բանակի հարձակումների հետ կապված։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ՆԱՏՕ-ին կրկին կոչ է արել լրացուցիչ հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ու հրթիռներ տրամադրել։
Մարտի 22-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, ռազմարդյունաբերական համալիրին, երկաթուղային հանգույցներին, զինանոցներին եւ զինվորականների տեղակայման վայրերին զանգվածային հրթիռային հարվածներ հասցնելու մասին։