Եգիպտոսի Ալ-Արիշ ռազմական օդանավակայան է ժամանել Հայաստանի Հանրապետությունից Գազայի բնակիչների համար ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռը։
Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը օգնությունը ստանալուց հետո այն հանձնել է Եգիպտոսի Կարմիր մահիկին, որը մեկ-երկու օրվա ընթացքում կկազմակերպի դրա փոխանցումը Գազայի տուժած բնակիչներին։
Օգնությունը ներառում է սննդամթերք, դեղամիջոցներ եւ բժշկական պարագաներ: