Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեի անդամներն ապրիլի 8-9-ը աշխատանքային այցով կլինեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»-ը։
Նախատեսվում է հանդիպումներ Երեւանում եւ ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակում։ Այցի նպատակն է պատկերացում կազմել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։
Պատվիրակությունը կայցելի նաեւ Վրաստան եւ Ադրբեջան։
Եվրոպական խորհրդի անվտանգության եւ քաղաքական հարցերով կոմիտեն բաղկացած է ԵՄ-ում Միության անդամ պետությունների դեսպաններից։ Կոմիտեի հիմնական պատասխանատվության ոլորտներն են ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունն, ինչպես նաեւ ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությունը։