Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը իր պաշտոնում ընտրվելուց հետո լրատվականներին տված առաջին հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան գտնվում է նախապատերազմակամ շրջանում։
«Հիմա ամենատագնապալին այն է, որ բառացիորեն ցանկացած սցենար հնարավոր է։ Մենք նման իրավիճակ չենք ապրել 1945 թվականից ի վեր»,-նշել է Տուսկը եւ հավելել՝ «Գիտեմ, որ սա ճնշող է հնչում, հատկապես երիտասարդ սերնդի մարդկանց համար, բայց մենք պետք է մտովի վարժվենք նոր դարաշրջանին, այսինքն՝ նախապատերազմյան դարաշրջանի գալուստին։ Առանց չափազանցնելու սա օրեցօր ավելի նկատելի է դառնում»։
Մտահոգություն հայտնելով Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների շուրջ Լեհաստանի վարչապետը վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա Ուկրաինայի աջակցության վրա։
«Եվրոպան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի պաշտպանության ոլորտում, բայց այժմ առաջնահերթ խնդիրն է հնարավորինս շատ գումար ծախսել Ուկրաինայի համար տեխնիկա եւ զինամթերք գնելու վրա, քանի որ մենք գտնվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ամենակրիտիկական պահին, եւ եթե Ուկրաինան պարտվի Եվրոպայում ոչ ոք չի կաորղ իրեն ապահով համարել»,-նշել է Տուսկը։