Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պնդում է, թե ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո Ադրբեջանը տակտիկական զինատեսակների առումով առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, բայց, չնայած դրան՝ մենք ավելի լավ վիճակում ենք։ «Հայաստանն ունի այնպիսի զինատեսակներ, որոնք չունի Ադրբեջանը եւ դա Հայաստանին թույլ է տալիս ոչնչացնել ամբողջ Ադրբեջանի տնտեսական ռազմական առավելությունը»,- ասում է Վաղարշակ Հարությունյանը: