Իսրայելի պաշտպանության բանակի կորորստները Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ցամաքային գործողությունների մեկնարկից հետո հասել է 256 զինվորականի։
Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հաղորդելով Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում ընթացած մարտերի արդյուքնում 20-ամյա սերժանտ Սիվան Վեյլի մահվան լուրը։
Այսպիսով, Իսրայելի դեմ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակումից եւ հակամարտության ներկա փուլի սրումից հետո իսրայելացի զոհված զինվորականների ընդհանուր թիվը հասել է 600-ի։