Ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը Մոսկվան անբարյացկամ քայլ չի դիտարկում եւ կարծում է, որ այն պայմանավորված է ԱՄՆ աննախադեպ ճնշումներով ու պատժամիջոցների սպառնալիքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքների հետ կապված շատ երկրներ են բախվում ԱՄՆ-ի աննախադեպ ճնշմանը։ Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը եւ ֆինանսական այլ կառույցները, միջոցներ են ձեռնարկում ռիսկերը նվազեցնելու համար»,-ասել է ՌԴ նախագահի խոսնակը։