Դաղստանի տարածքում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) իրականացրած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են Crocus City Hall համերգասրահի վրա հարձակման ֆինանսավորման մեջ ներգրավված չորս անձինք։ Այս մասին հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածներից մեկը նույնիսկ խոստովանել է, որ Crocus –ի հարձակումը իրականացնելու համար Մախաչկալայից մինչեւ Միտիշչի է տեղափոխել ահաբեկիչների զենքն ու զինամթերքը։
ԱԴԾ-ի փոխանցմամբ ձերբակալված անձինք ահաբեկչություն էին նախապատրաստել Կասպիյսկում։