Բաքվում ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Պավել Կնյազեւի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի մասնակցությամբ մարտի 28-29-ը տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական խորհրդակցություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կնյազեւին ընդունել են արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության վարչության խորհրդական-ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Շփումների ընթացքում քննարկվել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընթացիկ հարցեր»,-ասվում է հաղորդագրության տեքստում։