Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրները եւ Սեւ ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերը։ Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում կատարելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
«Ապրիլի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ եւ Սեւ ծովում նավարկության անվտանգությունը»,-ասել է աղբյուրը ռուսական լրատվականին։