Իրանը կստիպի Իսրայելին զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար, որի արդյուքնում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու բարձրաստիճան գեներալներ են սպանվել։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության եւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեինի ուղերձում։
«Ստոր ռեժիմը հատուցում է ստանալու մեր քաջարի ժողովրդի ձեռքով։ Մենք կստիպենք նրանց զղջալ այս եւ նման այլ հանցագործությունների համար»,-ասվում է ուղերձի տեքստում։
Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքի հրթիռակոծման հետեւանքով Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչների զոհվելու վերաբերյալ, որոնց թվում եղել էին նաեւ բարձրաստիճան գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին, Իրանի հգեւոր առաջնորդի ուղերձում, ասվում է․ «Նրանք ոչինչ չեն կորցերել եւ ստացել են իրենց պարգեւը, սակայն նրանց կորստի վիշտը ծանր է Իրանի ժողովրդի համար, հատկապես նրանց, ովքեր անձնապես էին ճանաչում»: