Ֆինլանդիայի Վանտաա քաղաքի դպրոցում 12-ամյա դեռահասը կրակ է բացել հրաձգային զինատեսակից։ Այս մասին հայտնում է տեղական Yle գործակալությունը։
Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողն օգտագործել է մերձավոր ազգականին պատկանող եւ օրինական կերպով պահվող զենքից:
Հարձակման հետեւանքով վիրավորվել են երեք աշակերտներ՝ բոլորը 12 տարեկան եւ վեցերորդ դասարանցիներ։ Նրանցից մեկը ստացած վնասվածքներից մահացել է, մյուս երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր։
Ոստիկանությունը ձերբակալել է հարձակումը իրագործող դեռահասին, նրա արարքի դրդապատճառները չեն նշվում։ Ըստ Yle-ի՝ հարձակվողի տարիքի պատճառով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու։
Վանտաայի դպրոցն ունի մոտավորապես 800 աշակերտ եւ մոտավորապես 90 ուսուցիչ: