Իսրայելական օդուժը հարվածել է Դամասկոսում գտնվող Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական օբյեկտին, այլ ոչ թե Իսլամական Հանրապետության հյուպատոսությանը կամ դեսպանատանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Մեր հետախուզության համաձայն՝ սա հյուպատոսություն կամ դեսպանություն չէ», — ասել է նա CNN-ին տված մեկնաբանությունում: Ինչպես նշել է Խագարին, դա եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ջոկատին պատկանող ռազմական օբյեկտ։ Նրա խոսքով՝ օբյեկտը քողարկվել էր որպես քաղաքացիական շենք Դամասկոսում։
Սիրիան եւ Իրանը ավելի վաղ հայտարարել էին, որ Դամասկոսում տեղակայված իրանական հյուպատոսության շենքը հրթիռակոծվել է իսրայելական օդուժի կողմից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի մահվան մասին: