Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարգին զայրացած է նրանց վրա, որոնք դժգոհ են, որ նա իր գործունեության մասին գրեթե ամենօրյա ֆեյսբուքյան հաշվետվություն չի ներկայացնում այնպես, ինչպես դա անում են հեղափոխական իշխանության շատ դեմքեր: «Այսինքն, եթե ես մեկ ու կես տարվա մեջ 4-5 օր եմ եթեր մտել, նշանակում ա էդ 4-5 օ՞րն եմ աշխատանքի եղել, մնացած ժամանակ ես տա՞նն եմ եղել: Ոչ մի բան չեմ արե՞լ: Էն օրերը, որ ես ուղիղ եթերում չեմ, ես ոչ մի բան չեմ անու՞մ»,- դժգոհում է Մարությանը:
Ես ուղիղ եթերում չեմ աշխատում
