Իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում հակադարձում է իշխանական մեկ այլ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որն օրեր առաջ ասել էր, թե Քելբաջարը երբեք էլ մերը չի եղել: «Ոնց կարա Քարվաճառը մերը չլինի, Դադիվանքը 5-րդ դարից է գալիս եւ 12-13 դարում Քարվաճառը մեր 7 գավառներից մեկն է, դե հիմի ով ինչ ասում է, հո ես պատասխանատու չեմ»,- թեման փակում է ԵԿՄ ղեկավարը:
Անհամաձայնություն ՔՊ-ում
