Հայաստանի ներկայիս իշխանությունները զուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հին հայկական քաղաքակրթությունը Եվրամիության հետ, որի գործերն այսօր, անկեղծ ասած, վատ են։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական «Звезда» հեռուստաալիքի եթերում։
«Ես այսօր տեսա մեր զրույցի ամփոփագիրը եւ տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը, ով ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական եւ այլ արժեքների կրող է։ Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երեւանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմպինգում (ապրանքների եւ ծառայությունների վաճառք արհեստականորեն ցածր գներով-խմբ․)։ Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը, որը իր մշակույթով, պատմությունով, պետականությանամբ, ներեցեք, որը եվրոպական ժողովրդավարությունից շատ ավելի հին է, համեմատում ներկայիս իսկապես փակուղում գտնվող Եվրոպական միության հետ»,-հարցադրումներով ասել է Զախարովան։
Ընդգծելով, որ հայկական պետականության ինսիտուտները ունեն հազարմյա պատմություն ՌԴ ԱԳ ներկայացուցիչւ բողոքել է, որ այժմ, չնայած այդ ամենի Երեւանում իրենց համար «գտել են ինչ որ մի մոդել, որի մասին նույնիսկ Արեւմուտքում լուրջ չեն խոսում»։
Զախարովայի խոսքերով այժմ ԵՄ-ի դրությունը լիովին տեսանելի է եւ հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ իրավական ցուցանիշները, «այդ ամենը չի աշխատում եւ ամեն ինչ փլուզվում է»։