ԱՄՆ-ն որեւէ կապ չունի մարտի 1-ին Դամասկոսում տեղակայված իարնական հյուպատոսության շենքի հրթիռակոծման հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պաշտպանական դեպարտամնետի պաշտոնական ներկայացուցիչ Սաբրինա Սինգխը։
Նա ընդգծել է, որ դիվնագիտական ուղղով Վաշինգտոնի դիրքորոշումը փոխանցվել է Թեհրանին։
«Մենք իրանական կողմին հստակ հասկացրել ենք, որ կապ չունենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ»,-ասել է Սինգխը, ընդգծելով, որ ԱՄՆ-ն չի աջակցում դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներին՝ անկախ դրա համար ներկայացված պատճառներից։
Պենտագոնի ներկայացուցչի խոսքերով իրեց չի հաջողվել նաեւ վարկանգնել հարվածի արդյունքում զոհված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպաների ինքնությունը։
Սիրիայի եւ Իրանի հայտարարությունների համաձայն հյուպատոսության շենքի վրա մարտի 1-ի հարձակումը իրականացրել է Իսրայելի օդուժը՝ Գոլանի բարձունքների տարածքից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ հարվածի արդյունքում զոհվել էր 7 զինվորական, որոնց թվում են եղել նաեւ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի եւ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմի։
Հարվածի մասին տեղեկությունը ավելի ուշ հաստատել է նաեւ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ նշելով, որ հարձակումը իրականցվել է ոչ թե դիվնագիտական հաստատության վրա, այլ իրանական ռազմական օբյեկտի։