Իսրայելը միշտ պատրաստ է եւ պատրաստվում է Իրանի հետ հնարավոր ուղիղ ռազմական բախմանը։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնե Հալպերինը։
«Իսրայելը միշտ պատրաստ է եւ պատրաստվում է»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով TACC-ի այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելը հավանական է համարում Իրանի հետ ուղիղ ռազմական բախումը եւ արդյո՞ք պատրաստ է դրան։
Նրա խոսքով՝ Իսրայելը ոչինչ չի կարող ասել Դամասկոսում Իրանի հյուպատոսության հրթիռակոծման մասին։ «Հարձակումը եղել է ոչ թե հյուպատոսության, այլ մոտակայքում գտնվող շենքի վրա», — հավելել է Հալպերինը:
Նա նաեւ ասել է, որ եթե Իսրայելի հյուսիսում երկրորդ ճակատ բացվի, Լիբանանի համար հետեւանքները չափազանց ծանր կլինեն։