Հայաստանը մեր Ավետյաց երկիրն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի տեսագրությունը հրապարկվել է նրա ֆեյսբուքյան էջում։
«Ավետյաց երկիրը Հայաստանի Հանրապետությունն է, բայց եթե մենք այստեղ ենք ինչի՞ պիտի ճամփորդենք եւ հասնենք այստեղ։
Որովհետեւ մենք մարմնով ենք այստեղ, բայց մտքով միշտ չէ, որ այստեղ ենք։
Մենք շատ հաճախ մտքով դուրս ենք էս տարածքից եւ այն ճանապարհները, որոնցով մտովի մենք դուրս ենք գալիս եւ երբեմն ոչ միայն մտովի, այդ նույն ճանապարհները հնարավորություն են տալիս ուրիշներին մտովի եւ ոչ մտովի մտնել այս տարածք»,-ասել է վարչապետը։