Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող հանդիպուման օրկարգում հիմնականում ներառված են տնտեսական հարցերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղարը, ով նույնպես վարչապետի հետ նախօրեին մեկնել է Բրյուսել։
«Օրակարգային հարցերը հիմնականում տնտեսական են։ Տնտեսական այն առումով, որ մենք ցանկանում ենք հասանելիություն ստանալ տեխնոլոգիաներին եւ շուկաներին նաեւ Եվրամիության տարածքում, ինչպես նաեւ ԱՄՆ շուկայում։ Մեր նպատակն է, որպեսզի այս իրադարձության շրջանակներում կարողանանք այդ օրակարգերը առաջ մղել»,-նշել է Գրիգորյանը։
Ըստ նրա բրյուսելյան հանդիպումը իսկապես փոխելու է Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ։ ԱԽ քարտուղարը նաեւ հավելել է, որ նոր մակարդակի հարաբերությունների կառուցումը շարունակական գործընթաց է, որի ուղղությամբ աշխատանքներ ունեն անելու եւ ԵՄ-ն, եւ ԱՄՆ-ն եւ Հայաստանը։
«Քննարկվելու են հիմնականում տնտեսական հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու հարցեր», -ավելացրել է Գրիգորյանը։