Իրանը պատրաստվում է Իսրայելին պատասխան հարված հասցնել՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հրթիռային հարձակման համար, սակայն ցանկանում է խուսափել Մերձավոր Արեւելքում հակամարտության հետագա սրումից։ Այս մասին գրում է The Washington Post-ը (WP)՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներին ու փորձագետներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ չնայած Իրանից հնչող «կոշտ հռետորաբանությանը», Իսլամական հանրապետությունը «մանրակրկիտ» ձեւով է նախապատրաստվում իր պատասխան գործողություններին։ ԱՄՆ-ի, Իսրայելի եւ արեւմտյան այլ երկրնեի պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ Դամասկոսի հյուպատոսության վրա հարձակումը, թեեւ «սադրիչ» էր, այնուամենայնիվ զանգվածային զոհերի չի հանգեցրել։
Իր հերթին, Իսրայելի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պարբերականին նշել է, որ Իսրայելում Իրանից ակնկալում «չափազանց ուժգին արձագանք» չեն սպասում, քանի որ սա առաջին հարձակումը չէ, որ հրեական պետությունը իրականացրել է Իրանի եւ նրա հետ կապված ապստամբ ուժերի դեմ Սիրիայի տարածքում։ Որոշ պաշտոնյաների խոսքով, որոնց անունները պարբերականը կրկին չի նշում, Իրանը կարող է անօդաչու թռչող սարքերով կամ հրթիռներով հարձակումներ իրականացնել հրեական պետության ռազմավարական թիրախների վրա այնպես, որ «չսադրի» երկրի իշխանություններին։