ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ եւ հետապնդում է Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ընդունելով Թուրքիայի ԱԳ նախկին նախարար եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուին։
«Թեեւ վերջին օրերին եւ՛ Միացյալ Նահանգների, եւ՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցներում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, մենք գիտենք, որ այն ուղղված է Ադրբեջանի եւ Հարավային Կովկաս համագործակցության դեմ։ Սա բաժանարար գծեր ստեղծելու եւ մեր երկիրը մեկուսացնելու նպատակ ունի»,- մեջբերում է Ալիեւի խոսքերը ադրբեջանական АзерТАдж լրատվականը