Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ընդգծենք, որ քիչ առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն էր հայտարարություն տարածել՝ հաղորդելով, որ իր զինված ուժերի ստորաբաժանումները թիրախավորել են Տավուշի եւ Գեղարքունիկի մարզերի ուղղությամբ նշված գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը՝ իբր ինժիներական աշխատանքները կանպելու համար։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաեւ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ նույն հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։