Վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարծիքով է դա տարօրինակ, իրականում օրինաչափ է։ Հայաստանի կարողություններին դրսում միշտ էլ հավատացել են՝ ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի օրոք, ե՛ւ հիմա, որովհետեւ մեզանում միշտ գործել է օտար աչքին «ֆասադ»-ով թյուրիմացության մեջ գցելու պրակտիկան։
Իսկ դրսերում սովորաբար այսպես են դատում. «Եթե սրանք մարդ չեն ուտում, ուրեմն քաղաքակիրթ են»։