Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր զոհվել է առնվազն 33․207 մարդ եւ վիրավորվել՝ 75․933-ը։
Այս մասին ասվում է Գազայի շրջանում գործող առողջապահության նախարարության Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում ռազմական գործողությունների զոհ է դարձել 32 մարդ, վիրավորվել՝ 47-ը։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ մահացածների բազմաթիվ մարմիններ դեռեւս փլատակների տակ են եւ չեն հայտնաբերվել։