«Ամերիաբանկ»-ը վաճառելու գործարքը կնքվել է, որի մասին հայտարարվել էր դեռ փետրվարին։
Բանկի կայքում տեղակայված հայտարարության տեքստում նշվում է, որ բաժնետերերի կառուցվածքում կան փոփոխություններ։
Ապրիլի 4-ի դրությամբ «Ամերիաբանկ»-ի բաժնետերերն են՝ Bank of Georgia Group PLC («Բենք օֆ Ջորջիա Գրուփ» ՓիԷլՍի»)`մոտ 60 տոկոս, Bank of Georgia JSC («Բենք օֆ Ջորջիա» Ջեյէսսի»)` մոտ 30 տոկոս ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ մոտ 10 տոկոս:
Ավելի վաղ «Վրաստանի բանկ»-ը (Bank of Georgia Group PLC) տեղեկացրել էր, որ 303.6 միլիոն դոլարով «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու պայմանավորվածություն ունի։