ԱՄՆ-ն հստակ ասել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առաջընթացի վերջնակետը բանակցությունների սեղանն է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում հնչած կրակոցներին։
Պատասխանելով հակամարտության կարգավորման համար Վաշինգտոնի կողմից նոր հադիպումների կազմակերպման մասին հասրցին Միլլերը նշել է․ «Չէի ցանկանա խոսել առաջիկա հանդիպումների մասին, բայց մենք միշտ հստակ ասել ենք, որ ողջունում ենք երկխոսությունը։ Երբ պետքարտուղարը զրուցել է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի ղեկավարների հետ, նա հասկացրել է, որ երկու կողմերի միջեւ պետք է երկխոսություն լինի։ Մենք ուրախ ենք խաղալ ցանկացած դերակատարում այդ երկխոսությանը նպաստելու համար եւ կշարունակենք դա անել, բայց չէի ցանկանա նախապես հայտարարել սպասվող ինչ որ հանդիպումների մասին»։