Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրել է, որ «Ֆրանսիան ունի ռազմական տեխնիկա, որը բոլորն ուզում են ձեռք բերել, եւ Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»:
France has a military gear everyone’s desperate to get — and France is providing it to Armenia! https://t.co/4khYQUEvjp
— Olivier Decottignies (@O_Decottignies) April 9, 2024
Ֆրանսիացի դիվանագետը գրառմանը կից նաեւ կիսվել է Politico պարբերականի հոդվածով, որտեղ ներկայացված է ֆրանսիական Thales ընկերության արտադրաշ GM 200 եւ GM 400 Alpha ռադարների բնութագրիչների ու դրանք աշխարհի շուրջ 40 երկրներին վաճառելու մասին։
Հոդվածում նշվում է, որ GM 200 ռադարները ընդունակ են հայտնաբերել ինքնաթիռները 250-ից մինչեւ 300, իսկ GM 400 Alpha-ն կարող է հայտնաբերել մինչեւ 500 կիլոմետր հեռավորթյան վրա գտնվող ինքնաթիռները։
Պարբերականի փոխանցմամբ Փարիզը վերջին ժամանակներին երեք GM200 համակարգ է վաճառել Հայաստանին, մեկ համակարգ էլ Մոլդովային։ ԵՄ-ի Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ Մոլդովային նախատեսվում է փոխանցել եւս մեկը։