Անվտանգության, սոցիալ-կենցաղային եւ իրավական հարցերի շուրջ մինչեւ վերջնական լուծումներ չլինեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման վերաբերյալ բանակցություններ չեն մեկնարկվի։ Այս մասին լրագրողների հետ զորույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետը նաեւ նշել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու «որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի»։