Արեւմուտքը խաթարում է Հարավային Կովկասում ձեռք բերված ներդաշնակությունը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը գլոբալ մակարդակով իրեն դրսեւորել է որպես միջնորդ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում արդյունավետության բարձր աստիճանով՝ գործելով ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների: Սա պատեհապաշտ խաղ չէր։ Եւ այստեղ հայտնվում է Արեւմուտքը, որը խանդի զգացումից եւ իր անվերջ չարությունից, ձգտելով ներթափանցել տարածաշրջան, որտեղ հնարավոր է խաղաղություն հաստատել եւ խաթարել այդ առաջընթացը, սկսեց իրեն հռչակել որպես նոր միջնորդ»,-ասել է Զախարովան։
Այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ունի իր տեսլականը, հարցն այն է, որ երբեմն արեւմուտքի միջամտությունը խախտում է արդեն իսկ ձեռք բերված ներդաշնակությունը»։