ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը պնդում է, որ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում տեղակայված ռազմական օբյեկտներին հարվածելը օրինական է։ Այս մասին նա հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դա Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքի մաս է կազմում իր տարածքից դուրս գտնվող օրինական ռազմական օբյեկտների վրա հարձակվելը, քանի որ Ռուսաստանը օգտագործում է բազմաթիվ ռազմական միջոցներ Ուկրաինայի վրա հարձակվելու համար»,-ասել է Ստոլտենբերգը։