Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ապրիլի 10-ին տարածած հայտարարության մեջ հայտնել է, որ հայկական կողմի արձակած կրակոցից ադրբեջանցի զինվորական է վիրավորվել։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայաությունը։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության Ադրբեջանի պետական սահմանապահ զորքերը ժամը 15։20-ին փորձել են կանգնեցնել Ներքին Խնզորեսկ գյուղից խոշոր եղջրավոր անասունների տեղափոխումը, որը իրկանացնելիս շուրջ 300 մետր խորությամբ հատվել է Ադրբեջանի տարածքը։ Իբր խախտումը կանեցնել փորձող ադրբեջանցի զինվորակնների ուղղությամբ էլ հայկական դիրքերից արձակվել է կրակ։ Վիրավորում ստացած զինվորականը ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդովն է։
Այս տեղեկությունը ավելի ուշ հաստատվեց Հայաստանի ԱԱԾ կողմից։
Պարզաբանման մեջ նշվում է, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
«Միջադեպի հետեւանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը եւ արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաեւ հարցը, թե ինչու եւ ինչպես են հովիվը եւ հոտը հատել սահմանը: Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն»,-ասված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ եւ ավելացվում, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը։ Հայաստանի տարածքում է գտնվում նաեւ հովիվը։