ԱՄՆ պատրաստ է աջակցել Հայաստանին պայծառ ապագա կառուցելու հարցում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ-USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Նախորդ շաբաթ Բրյուսելում ես հաստատեցի Միացիալ Նահանգների հավատարմությունը Հայաստանին իր ժողովրդավարական բաեփոխումների խորացմանը, տնտեսության ընդարձակմանը եւ պայծառ ապագայի կառուցմանը աջակցելու հարցում»,-գրել է Փաուերը։
Last week in Brussels, I reaffirmed the United States’ commitment to support Armenia as they deepen their democratic reforms, expand their economy, and build towards a bright future. 🇦🇲🇪🇺🇺🇸 pic.twitter.com/Ir6ZWNWpUP
— Samantha Power (@PowerUSAID) April 10, 2024
Գրառմանը ուղեկցող տեսագրության մեջ նա նշում է, որ 2022 թվականից սկսած ԱՄՆ ՄԶԳ-ն կրկնապատկել է ներդրումները հայկական տնտեսության մեջ։
«Սա ներառել է կանանց եւ երիտասարդների աշխատանքի ուսուցումը՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով։ Սա ներառել է աշխատանք Հայաստանի կառավարության հետ՝ նոր կանոնակարգեր ընդունելու շուրջ, որոնք միտված են են ներդրումային միջավայրի բարելավմանը եւ իրենց ներմուծումն ու արտահանումը ուժեղացնելուն»,-նշել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։
Փաուերի խոսքերով իր նշած քայլերը արդեն տվել են իրենց արդյունքները եւ նկատելի են ԱՄՆ- Հայաստան առեւտրաշրջանառության աճ, որը վերջին տարում ավելացել է 17%-ով։
«Ես հնարավորություն եմ ունեցել կիսվել վարչապետ Փաշինյանի հետ, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստվում է ներդնել հավելյալ 33 մլն դոլար այս կարեւոր գործընթացը զարգացնելու համար»,-ասել ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փաուերի հետ հանդիպել էր ապրիլի 5-ին Բրյուսելում։ Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ հայկական կողմը հաղորդում է, որ վարչապետը ներկայացրել է Հայաստանի իրականացրած ծրագրերն ու հետագա քայլերը, կարեւորել միջազգային գործընկերների, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը։